Հասարակական

Ադրբեջանը շարունակում է կրակը Նորաբակի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական միջոցներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է կրակը Նորաբակի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 13։50-ի դրությամբ շարունակում է կրակը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական զինուժը կիրառում է հրաձգային զինատեսակներ և ականանետ։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում