Հասարակական

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել՝ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի Էջը, Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Օգոստոսի 28-ին Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել են անհայտ ուղղությամբ։ Մինչ օրս չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։ Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում