Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել մարդասիրական օգնություն տեղափոխել Արցախ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և մարդասիրական գործունեություն իրականացնող այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Շվեյցարական Impact Investing Solutions կազմակերպությունից:

Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի շրջափակված Արցախ և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում:

«Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, Նորին Վսեմություն արքայազն Մայքլը, աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին առաջնորդներ, պատրաստ ենք անհրաժեշտ ավիափոխադրումներ կատարել Լեռնային Ղարաբաղ, որտեղ արդեն 8 ամսից ավելի է, ինչ 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխա, զրկված է սննդից և դեղորայքից:

Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավիափոխադրում կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին մի խումբ համաշխարհային մարդասիրական գործունեություն իրականացնող առաջնորդների կողմից, ներառյալ՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզարշավի մասնակից, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Փոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն և բազմաթիվ մարդու իրավունքների այլ պաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

Կազմակերպվում է միջազգային մարդասիրական ավիափոխադրում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ իրեր կմատակարարի տեղի բնակչությանը և կտարհանի նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում։ Նրանց թվում են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք ծանր վիճակում են և շտապ բժշկական օգնություն են պահանջում։

Միևնույն ժամանակ, մինչ ճանապարհը մնում է արգելափակված, մարդասիրական օդանավը պետք է օգնի տեղի բնակչությանը գոյատևել: Ստեփանակերտում արդեն գործում է օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Այն միջազգային համայնքի կողմից լրացուցիչ ջանք չի պահանջի, բացառությամբ՝ օդային փոխադրումների պահպանումն ու անվտանգության ապահովումը:

Ներկայումս կոչ է արվել Պարենի համաշխարհային ծրագրին (WFP) և ԿԽՄԿ-ին՝ մոտ օրերս թռիչքը կազմակերպելու համար և Լիխտենշտեյնի արքայազնը պատրաստ է ղեկավարել առաջին մարդասիրական առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Français Türkçe

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում