Ամերիկացի սենատորը ԼՂ նկատմամբ Բաքվի գործողությունները որակել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն
1 րոպեի ընթերցում
![Ամերիկացի սենատորը ԼՂ նկատմամբ Բաքվի գործողությունները որակել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1118148.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին X-ի (Twitter-ի) իր միկրոբլոգում Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սնունդը որպես զենք օգտագործելը (Weaponizing food) խախտում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը «հանցագործություն է մարդկության դեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Քեսիդին: