Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար․ ՌԴ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար․ ՌԴ վարչապետ

ԾԱՂԿԱՁՈՐ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

« Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ ժամանակակից պայմաններում հատկապես պահանջված է այլ երկրների և տարածաշրջանային միավորումների հետ փոխգործակցության ընդլայնումը, - ասաց Միշուստինը։

ՌԴ վարչապետի խոսքով՝ փոխգործակցության ընդլայնումը թույլ կտա Միության շուրջ ստեղծել իրավահավասար համագործակցության ընդհանուր տնտեսական տարածք, ինչպես նաև առևտրային համաձայնագրերի լայն ցանց։

« Հնարավոր կլինի ավելի արդյունավետ լուծել խոշոր տեխնոլոգիական խնդիրները, ստեղծել արտադրական շղթաներ: Կոչ եմ անում ձեզ ավելի ակտիվ ներգրավվել նման աշխատանքներում», - ասաց նա։

Ծաղկաձորում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Կողմերը քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում