Հասարակական

Ասֆալտապատվել են Վաղաշենի ներհամայնքային ճանապարհները

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատվել են Վաղաշենի ներհամայնքային ճանապարհները

ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ ու 2-րդ փողոցից 3-րդ փողոց տանող ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգվում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 515 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ասֆալտապատմամբ հիմնանորոգել 1212 գծամետր ճանապարհ՝ 9242 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում