Հասարակական

Վաղաշեն գյուղի 3 փողոցներում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց

1 րոպեի ընթերցում

Վաղաշեն գյուղի 3 փողոցներում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց

ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ եւ 35-րդ փողոցներում այժմ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն 480 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1800 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի վերջերից եւ 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի հարյուրավոր տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում