Հասարակական

Գեղհովիտ գյուղում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց

1 րոպեի ընթերցում

 Գեղհովիտ գյուղում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց

ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի 1-ին, 6 եւ 9-րդ փողոցներում այժմ ոռոգման ջրատար է կառուցվում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 916 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 2307 մետր երկաթբետոնյա կիսախողովակներով ոռոգման ջրատարի կառուցում, ինչի արդյունքում Գեղհովիտում ոռոգվող հողատեսքերը կավելանան 54 հեկտարով։ Ծրագրի շահառու են համարվում 400 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի հուլիսից եւ 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ արդեն իրականացվել են շուրջ 40 տոկոսով։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում