Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում կառուցվում է ոռոգման ջրատար

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրում այժմ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 270 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ օգոստոսի 23-ի դրությամբ արդեն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1403 մետր երկարության ոռոգման ջրատար, ինչի արդյունքում Լեռնակերտում ոռոգելի հողատեսքերը կավելանան 25 հեկտարով։ Ծրագրի շահառուներ են համարվում 80 տնտեսություն։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն فارسی