1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բազմաբնակարան 16 շենքերի բակային տարածքներում տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարությունից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու բազմաբնակարան 16 շենքերի բակային տարածքների սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 877 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից եւ 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ իրականացված են շուրջ 60 տոկոսով։ Ծրագրով նախատեսվում է տուֆ քարով սալիկապատել շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ, ինչի արդյունքում բազմաբնակարան 16 շենքերի բնակիչներն արդեն կօգտվեն միանգամայն բարեկարգ բակերից։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2023 թվականի ընթացքում։
Խոսրով Խլղաթյան