Տնտեսություն

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ էդնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական բանկը տեղեկացրել է տարածած հաղորդագրության միջոցով:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:

Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 5000 դրամ է;

Մետաղը (հարգը արծաթ 9250 Քաշը 168,1 գ Տրամագիծը 63,0 մմ) Որակը` պրուֆ: Դրամաշուրթը` հարթ, համարակալված: Թողարկման քանակը 400 հատ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում