Հասարակական

Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Բելգիայի ԱԳ  նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են ծանր վիրավորում ստացած զինծառայողները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիայի ԱԳ նախարարը ծանոթացել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պայմաններին և շփվել կենտրոնում բուժում ստացող զինծառայողների հետ:

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում