Հասարակական

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ նշելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում