Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ: