Հասարակական

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ներին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին նոր հաղորդագրություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է ոչ թե 2.8, այլ՝ 3.8 մագնիտուդ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունն էլ նախորդ՝ 3-4 բալի փոխարեն նշվում է 5 բալ:

«Օգոստոս 21-ին տեղի ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 3-4, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում