Հասարակական

«FlyONE Armenia»-ն առաջատար ավիաընկերությունն է Հայաստանի պետական ​​բյուջե հարկային վճարումների ծավալով

1 րոպեի ընթերցում

«FlyONE Armenia»-ն առաջատար ավիաընկերությունն է Հայաստանի պետական ​​բյուջե հարկային վճարումների ծավալով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական ​​բյուջե հարկային վճարումների ծավալով առաջատար ավիաընկերությունը «FlyONE Armenia»-ն է ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «FlyONE Armenia» ավիաընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների թոփ 1000-ում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը։ Հաշվետու ժամանակահատվածում «FlyONE Armenia» -ն պետությանը վճարել է 2,2 մլրդ դրամ։

Հաջորդը հայկական ավիաընկերություններից «Air Dilijans»-ն է, որը զբաղեցնում է 156-րդ հորիզոնականը․ ավիաընկերությունը վճարել է 1 միլիարդ դրամի չափով հարկ։

Flya Arna-ն զբաղեցնում է 201-րդ հորիզոնականը (795 միլիոն դրամ), 384-րդը՝ «Armenian Airlines»-ը (427 միլիոն դրամ), 420-րդ «Shirak Avia»-ն (396 միլիոն դրամ), 745-րդ՝ Armenian Airwais-ն (234 միլիոն դրամ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում