Հասարակական

ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել ԼՂ-ում հումանիտար մատակարարումները

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել ԼՂ-ում հումանիտար մատակարարումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում ՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:

«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում