Ադրբեջանական ԶՈւ-ն Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժն օգոստոսի 17- ին ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ' կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։