Հասարակական

Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացնում 60,7 կմ ճանապարհների նորոգման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացնում 60,7 կմ ճանապարհների նորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացնում 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծով նախատեսվում է ֆինանսավորել 60,7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար։ Դրանցից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են, 47 կմ-ն՝ հանրապետական ճանապարհներ։ Ընդհանուր առմամբ, կհատկացվի 2 միլիարդ 24 միլիոն դրամ։ Ամեն տարի 150 կմ ճանապարհ միջին նորոգման եղանակով ասֆալտապատում ենք»,- ասաց Սանոսյանը, հավելելով, որ առաջիկայում ևս 90 կմ ճանապարհի համար ֆինանսավորում կհատկացվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում