Հասարակական

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում