ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վարժական հավաքների մասնակից պահեստազորայիններից մեկը նախնական տվյալներով ինքնակամ լքել է մարտական դիրքը։
«Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։