Վերին Շորժայի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին ժամը 19։50-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ դրա հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։