Հասարակական

Որոշակիորեն վնասվել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Որոշակիորեն վնասվել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով որոշակիորեն վնասվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն:

Օդեսայում օգոստոսի լույս 14-ի գիշերը զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ քաղաքի պաշտոնական կայքի, արձանագրվել է 296 շենք-շինության վնաս, կոտրվել է մոտ 2,5 հազար քմ ընդհանուր մակերեսով 1460 պատուհան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում