Հասարակական

Հինգի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր. ԱՆ-ն՝ Շիրակում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մասին

1 րոպեի ընթերցում

Հինգի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր. ԱՆ-ն՝ Շիրակում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում օգոստոսի 14-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:

Մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում