Հասարակական

Վարչապետը պաշտոնյաներին հորդորեց մերթընդմերթ ազատ ռեժիմով այցելել երկրի տարբեր հատվածներ և շփվել մարդկանց հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը պաշտոնյաներին հորդորեց մերթընդմերթ ազատ ռեժիմով այցելել երկրի տարբեր հատվածներ և շփվել մարդկանց հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Հորդորում եմ, որ մեր պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ուղղակի առանց ծրագրի վեր կենան ու մտնեն բակեր, մարդկանց հետ խոսեն, որովհետև այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով դուք չեք գտնի, ոչ մի պաշտոնական այցի ընթացքում դուք չեք տեսնի։

Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ, մտնել այնտեղ, որտեղ ոչ մեկ չի սպասում ձեզ, չմտնել այնտեղ, որտեղ մեկ տարի է սպասում են և պատրաստվում են»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում