Հասարակական

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օգոստոսի 5-ին տեսակցել են Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված Արցախի բնակչին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցումհանդիպման մասին մանրամասներ է փոխանցել ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Օգոստոսի 5-ին մեր պատվիրակները Բաքվում կրկին անգամ տեսակցել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին: Ընտանիքի հետ կապի հնարավորություն նամակի տեսքով տրվել է, որից քաղաքացին օգտվել է: Այլ հարցերով տեղեկատվությունը փակ է, այլ բան այս պահին չեմ կարող նշել»,- ասաց Ամատունին:

Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժօգնության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում