Եվրախորհրդարանի պատգամավորը ռազմական հանցագործություն է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մարդասիրական արտակարգ իրավիճակ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտում է համարում։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Մավրիդեսը նշել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական շրջափակումը, մասնավորապես՝ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիքների համար հումանիտար բեռների մատակարարման խոչընդոտումը, միջազգային իրավունքի համաձայն՝ համարվում է ռազմական հանցագործություն։

«Անցյալ ամիս՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի, ժամանակ ես երկու հարց ուղղեցի բարձր ներկայացուցիչ Բորելին. Առաջին հարցս հետեւյալն էր՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է կատարում, սա հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Իսկ երկրորդը շատ հստակ հարցում էր՝ մինչ այժմ «կատարվող հանցագործությանը» Եվրոպական արձագանքը համաչափ է՞ համարում։ Եվրախորհրդարանն այս հարցում խիստ դիրքորոշում ունի՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել համապատասխան որոշումները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Չնայած արտաքին քաղաքականության և պատժամիջոցների վերաբերյալ որոշումներն ընդունվում են Եվրոպական խորհրդի մակարդակով, որտեղ մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարները, այդուամենայնիվ բարձր ներկայացուցիչը կարող է կարևոր քաղաքական դեր ունենալ», - ասել է Մավրիդեսը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն սկսելու ԵՄ որոշումը նույնպես կարևոր քայլ էր քաղաքական և գործնական առումով։

«Հաշվի առնելով, որ իրավիճակը տեղում վատթարանում է, եւ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովի մատնելու քաղաքականությունն ու չի հարգում միջազգային կազմակերպությունների որոշումները՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը և ԵՄ-ն ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկեն, օրինակ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեն», - ամփոփել է եվրապատգամավորը։

Լիլիթ Գասպարյան

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին