Հասարակական

Ներքին գործերի նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, Վահե Ղազարյանը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։

Նիլակշի Սահա Սինհան նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում