Հասարակական

Էդգար Հովհաննիսյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Էդգար Հովհաննիսյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է օգոստոսի 4-ին, քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամ է ընտրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։

ԲԴԽ-ից հայտնում են, որ թեկնածուները երեքն են եղել՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում