Հասարակական

Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է Չինաստանի բանակի ստեղծման 96-րդ տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհավորել է Չինաստանի բանակի ստեղծման 96-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանին՝ այդ երկրի բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի առթիվ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի կապակցությամբ»,- գրել է Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում