ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու, իսկ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է հղել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրում՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։

Ես միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, վերջապես կատարել իրենց փոխադարձ պարտավորությունները, որոնք ստանձնել են 1991 թվականին, որպեսզի նվազեցնեն լարվածությունը և վերականգնեն խաղաղությունը»,- հայտարարել է Քոքսը։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային