Հասարակական

Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Հնդկաստան համագործակցության շրջանակում թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանին` բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը հատկապես առողջապահական ոլորտում, ընդգծել այս բարեգործական ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հասնում անվճար:

400 տուփ` 20 000 դեղահաբ, տրամադրվելու է թալասեմիա հիվանդության դեմ բուժում ստացող բոլոր` 130 բուժառուներին: Նշվում է, որ նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր:

Լենա Նանուշյանի ուղեկցությամբ՝ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին: Նրանք քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում