Հասարակական

Հայաստանի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից առևանգված բուժառուի հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից առևանգված բուժառուի հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:

Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,-ասված է հայտարարությունում:

Հուլիսի 29-ին ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված քաղաքացու գտնվելու վայրի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում