Հասարակական

Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի  համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։Այս մասին երգիչը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Snoop Dogg-ը, տեսանյութում խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության մասին, նշել է. «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ»։

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին,«Հրազդան» մարզադաշտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում