Հայաստանն ու Տաջիկստանը կհամագործակցեն հարկադիր կատարման ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Հուշագիրը ստորագրել են Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդան։

Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ոլորտում փորձի փոխանակման, օրենսդրության բարելավման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում։ Նախատեսվում են նաև փոխադարձ ճանաչողական այցեր, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրում՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ուղղություններով։

Ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների համանուն կառույցների միջև փոխհարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջայց են կատարել Ծառայության վարչական շենքում, ծանոթացել Ծառայության հիմնադրման պատմությանը, հետևել Քաղաքացիների սպասարկման բաժնի աշխատանքի կազմակերպմանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային կատարողական վարույթի ստեղծմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացին։

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ