Հասարակական

«Freedom House»-ը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջ տալու անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը

1 րոպեի ընթերցում

«Freedom House»-ը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝  վերջ տալու անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության տեքստում մասնավորապես նշված է.

«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունը։

Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կյանք փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում