Հասարակական

Լրագրողների միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ են անում ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը ԼՂ-ում

1 րոպեի ընթերցում

Լրագրողների միջազգային կազմակերպություններն Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին կոչ են անում ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների տեղաշարժի ազատությունը Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյբուք»-ի էջի գրառմամբ հայտարարել է Լրագրողների եվրոպական ֆեդերացիան․

«Երեկ Էնթոնի Բելանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ միասին փորձել ենք մտնել Ստեփանակերտ՝ քաղաք, որը Ադրբեջանի միջազգային ճանաչված մասն է, սակայն բնակեցված է առավելապես էթնիկ հայերով: Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա»,- ասվում է գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում