ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը և պարեկային ծառայության պետը սեմինար-քննարկմանը ներկայացրել են ոլորտային բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հուլիսի 23-ին Ծաղկաձորում ներկա են եղել «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ինչպես նաև քրեական ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Ըստ աղբյուրի՝ պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խոսել է պարեկային ծառայության առանձնահատկությունների, խնդիրների ու արձանագրած հաջողությունների մասին:

Բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Նշվում է, որ սեմինար-քննարկումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom house» կազմակերպության աջակցությամբ, որին մասնակցում են լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել