Միջազգային գործընկերները կարևորել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ռազմավարության էլեկտրոնային հարթակի գործարկումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրի էլեկտրոնային հարթակը կարևոր դերակատարություն ունի արդարադատության ողջ համակարգի թափանցիկության մակարդակի բարձրացման առումով։ Համատեղ ջանքերով իրականացվող ծրագիրն օժանդակելու է նաև Ոստիկանության բարեփոխումներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս տեսակետը հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի էլեկտրոնային հարթակի գործարկմանը նվիրված միջոցառման ժամանակ։

«Առանձնակի կարևոր է այս շրջանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը և դրանում լայն հասարակության տարբեր սեգմենտների մասնակցության հանգամանքը։ Այս էլեկտրոնային հարթակի գործարկումը թույլ կտա անմիջականորեն հետևել սահմանադրական բարեփոխումների առաջընթացին և տեղեկացված լինել կատարվող հիմնական աշխատանքների վերաբերյալ։ Հարթակի գործարկումը խարսխված է հարուստ փորձի և նմանատիպ կայքերի աշխատանքային հաջողությունների վրա»,- ասաց Ֆրենկ Հեսսը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին ընդգծեց միջագային գործընկերների աջակցույթամբ մշակված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի կարևորությունը, որի նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների խրախուսումը Հայաստանում։

«Գործարկվող էլեկտրոնային հարթակը մշակվել է հենց այս ծրագրի շրջանակում և կոչված է հանգամանորեն ներկայացնել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որի շարունակականությունը բխում է ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայությունից։ Մենք կաջակցենք ծրագրի իրագործման ընթացքին և լիահույս ենք, որ կտեսնենք իսկապես արդյունավետ մեխանիզմների գործարկում։ Անչափ կարևոր է նաև մարդկանց իրազեկվածության աստիճանի բարձրացումը, ինչին մեծապես կնպաստի էլեկտրոնային հարթակի գործարկումը, որը հնարավորություն կընձեռի նաև մոնիթորինգ անցկացնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- ասաց ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը։

Հավելենք, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ու ՄԱԶԾ-ի, ՄԱԲՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի նպատակն է աջակցել արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա։ Ծրագրը կոչված է նպաստելու հանրային ծառայությունների մատուցման ամրապնդմանը, անվտանգության ոլորտի կառավարման բարեփոխումների աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացի խթանմանը։

Ծրագիրն աջակցում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից նշված համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացմանն ուղղված ջանքերին՝ կարևորելով պետական ինստիտուտների և կառավարման համակարգի ամրապնդումը, անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Ծրագիրն անդրադառնում է նաև իրավահավասարությանը, խտրականության բացառմանը և խոցելի խմբերի պաշտպանության խնդիրներին, կազմված է ազգային բարեփոխումների առաջնահերթությունների վրա հիմնված երեք բաղադրիչներից՝ Մարդու իրավունքների պաշտպանություն, Ոստիկանության բարեփոխումներ, Սահմանադրական բարեփոխումներ։ Ծրագրի բյուջեն կազմում է 2,071,650 եվրո, 2,444,753 դոլար։

Հայերեն العربية

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա