ՄԻԵԴ որոշման չկատարումն Ադրբեջանի կողմից կոնվենցիոն պարտավորությունների խախտում է. Մարուքյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը խախտում է կոնվենցիոն պարտավորությունները՝ չկատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելուԼաչինի միջանցքովազատ տեղաշարժը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանի կողմից որոշման չկատարումը կոնվենցիոն պարտավորությունների խախտում է և խաթարում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,-նշել է Մարուքյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հուլիսի12-ին,ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝2022թվականի դեկտեմբերի21-ին կայացրած որոշումը: Այդ որոշումն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու«Լաչինի միջանցքով»Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը,ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: