Հասարակական

Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ԼՂ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է. Անն Լույո

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ԼՂ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է. Անն Լույո

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան պահանջում է, որ բռնություն չկիրառվի ադրբեջանական շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի առաջ կանգնած և այս պահին Ստեփանակերտում հանրահավաք անող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ով առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Լույոն նաև ողջունեց Հայաստանի կառավարության խիզախ հանձնառությունը հանուն խաղաղության և ժողովրդավարության՝ ի հեճուկս չափազանց դժվար համատեքստի:

«Ֆրանսիան ցավում է Հայաստանի սահմաններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ շարունակվող ագրեսիայի համար։ Բնակչություն, որը մեծապես տուժել է Լաչինի միջանցքի արգելափակումից, և որի իրավունքները պետք է հարգվեն՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման։ Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այս պահին հանրահավաք է անում Ստեփանակերտում՝ պահանջելով վերականգնել իր իրավունքները, և պահանջում ենք, որ բռնություն չկիրառվի խաղաղ բնակչության նկատմամբ, որի ձգտումը միայն խաղաղ ապրելն է»-ասաց Անն Լույոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում