ՀՀ փոխվարչապետը Քրիստին Վայգանդին է ներկայացրել ԼՂ-ում ապրող շուրջ 30 հազար երեխաների համար ստեղծված ծանրագույն իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետՏիգրան Խաչատրյաննընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության, կրթության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև գործող կրթական հաստատությունների վերազինման ընթացիկ և նախատեսվող աշխատանքները՝ կարևորելով Հիմնադրամի հետ համագործակցությունը կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքներին առնչվող ներկայումս ընթացող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց մշակման աշխատանքներում ձևավորված համագործակցության կարևորությունը։

ՀՀ փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով այնտեղ ապրող շուրջ 30,000 երեխաների համար ստեղծված ծանրագույն հետեւանքներին: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղում առավել գործուն ներգրավվածության ունենալու կարևորությունը՝ իր մանդատին և առաքելությանը համապատասխանբոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու և առավել խոցելի իրավիճակում հայտնված երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու նպատակով:

Քրիստին Վայգանդն, իր հերթին, բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետերեխաների իրավունքների ամրապնդմանը միտվածարդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով դրա շարունակականության վերաբերյալ՝ երկկողմ գործակցության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխան:

Հայերեն English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ