Հասարակական

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության զարգացմանը:

Մանրամասն ներկայացվել են արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի և նպատակների: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը կարևորել է բարեփոխումների արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել գործընթացի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել զեկույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում