Հասարակական

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 12-ին ժամը 13:40-13:50-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2 անգամ կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում