Հասարակական

Կյանքից հեռացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից:

«ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․Հովհաննիսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում