Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 10-ին կեսօրից հետո, հուլիսի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

10-07-yerevan.png (27 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով,որ օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

10-07-armenia.png (285 KB)

Մարզերում հուլիսի 10-ի ցերեկը, հուլիսի 11-ին շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հուլիսի 12-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 10-ին և 11-ին կտեղա կարճատև անձրև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում