Samsung-ը ներկայացրել է Neo QLED 8К նոր սերնդի հեռուստացույցներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերությունը հայտարարում է Samsung Neo QLED 8K պրեմիալ հեռուստացույցների նոր սերնդի թողարկման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023 թվականի շարքը միավորում է հեռուստացույցների արտադրության վերջին նվաճումները. գերազանց պատկեր, ծավալուն ձայն և արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ Infinity One մինիմալիստական դիզայնով բարակ կորպուսում:

Պատկեր

8К իրական կետայնությունն ապահովում է պատկերի առավելագույն իրատեսականությունն ու գերբարձր հստակությունը: Արհեստական բանականության հիման վրա գործող Quantum 8К նեյրոնային պրոցեսորը 64 նեյրոցանցերով վերլուծում է մատուցվող նյութն ու մանրագույն մասնիկների վերականգնմամբ ծավալ հաղորդում պատկերին: Դրանք կադր առ կադր բարելավում են ներկայացվող նյութը 8K առավելագույն որակով ցուցադրման համար: Մանրամասնեցված պատկերը, տեսարանների խորությունն ու ծավալը, սահմանների հստակությունը պատկերն աներևակայելի իրատեսական են դարձնում:

Ձայն

Dolby Atmos®-ը ծավալուն ձայն է ստեղծում էկրանի ամբողջ պարագծով տեղակայված մուլտիալիքային բարձրախոսների շնորհիվ: Իսկ նոր՝ վերին բարձրախոսները, որոնք հայտնվել են Samsung հեռուստացույցների 2023 թվականի շարքում, ստեղծում են բազմաշերտ ծավալուն ձայն ու լիովին ընկղմում ձեզ այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին: OTS Pro տեխնոլոգիան արհեստական բանականություն է, որը վերլուծում է յուրաքանչյուր կադր ու տեղաշարժում ձայնն էկրանի օբյեկտների հետևից: Թափվող անձրևի և հեռվից լսվող ամպրոպի ձայները կլցնեն ձեզ շրջապատող ամբողջ տարածությունը:

Դիզայն

Նոր մոդելները մարմնավորում են «անկշռելի վայելչականություն» հասկացությունը. անսահման էկրանը ստեղծում է լիարժեք ընկղմման տպավորություն՝ առանց շեղող գործոնների: Լրակազմում տեղ գտած հարմարավետ տակդիրն ու մետաղյա կորպուսի մասնիկներն ապահովում են հեռուստացույցի պրեմիալ տեսքը:

Գեյմինգ

Neo QLED 8K տեխնոլոգիաները թույլ են տալիս դիտման ընթացքում ոչ միայն վայելել պատկերի իրատեսականությունը, այլև՝ հնարավորություն են տալիս լիովին ընկղմվել խաղային գործընթացի մեջ: 144 Հց թարմացման բարձր հաճախականությունն ապահովում է պատկերի հստակությունն ու սահունությունն անգամ խաղային ամենադինամիկ տեսարաններում: Ոգևորված գեյմերներն անպայման կգնահատեն պատկերի պատռման ու կախման բացակայությունը, կոնսոլից կամ ԱՀ-ից ազդանշան հայտնաբերելու դեպքում հեռուստացույցի ավտոմատ անցումը խաղային ռեժիմին և գերլայն պատկերի բարելավումը 21:9 կամ 32:9 կողմերի հարաբերակցությամբ:

Միացման հնարավորությունները

SmartThings հատուկ հավելվածը միավորում է Samsung-ի խելացի տան տեխնոլոգիաներն ու թույլ տալիս կառավարել դրանք՝ այդ թվում նաև հեռուստացույցի էկրանի միջոցով: 2023 թվականի Samsung հեռուստացույցներն արդեն ունեն ներկառուցված IoT Hub (խելացի տան կառավարման կենտրոն), որի շնորհիվ անմիջապես TV-ին կարելի է միացնել կողմնակի արտադրողների խելացի սարքավորումներն ու կառավարել դրանք:

Հոգածություն մոլորակի մասին

Samsung հեռուստացույցների նոր մոդելներն էկոլոգիապես ավելի մաքուր են: Տուփն արտադրված է վերամշակված հումքից, այն հարմար է օգտահանել: Արևային մարտկոցներով աշխատող թարմացված հեռակառավարման վահանակն ավելի կոմպակտ է դարձել, իսկ օգտագործված վերամշակված հումքի քանակն աճել է մինչև 24%: Ավելին՝ այժմ հեռակառավարման վահանակն աշխատում է արևային մարտկոցներով, որոնք լիցքավորվում են արհեստական կամ բնական լույսով և USB Type-C բնիկի միջոցով: Դա օգնում է նվազեցնել մարտկոցների վտանգավոր թափոնները:

Հայաստանում Neo QLED 8K հեռուստացույցների թարմացված շարքը ներկայացված է հետևյալ մոդելներով՝ տարբեր անկյունագծերում. QN900C, QN800C: : Samsung-ի Neo QLED հեռուստացույցի գնման հաճելի լրացում կլինի WINK առցանց կինոթատրոնի տարեկան բաժանորդագրությունն իբրև նվեր: Առաջարկը գործում է հուլիսի 17-ից սեպտեմբերի 17-ը:

Հայերեն Русский

Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի գյուղերից մեկում երեք ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել

Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար. վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների

Տարեսկզբից ի վեր Ամերիկայի երկրներում հայտնաբերվել է կարմրուկի շուրջ 55 800 դեպք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/10/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/10/26