Թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ընդունել է մեդալակիր ըմբիշներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 4-ին ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկների անձնական մարզիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը, ողջունելով երիտասարդ ըմբիշներին ու նրանց մարզիչներին, շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել հաջողությունների համար:

«Բոլորիս շատ մեծ ոգևորություն ու դրական հույզեր պարգևեցիք: Հատկապես ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդներն են լավ արդյունքներ գրանցում, որը նշանակում է՝ ունենք հուսալի ապագա և մեծահասակներին արժանի փոխարինողներ: Ըմբշամարտում Հայաստանը շարունակելու է լինել ուժեղ թիմ ունեցող երկրներից մեկը: Հաջողությունները տարիների հետևողական ու բարդ աշխատանքի արդյունք են. շնորհակալ եմ այդ հսկայածավալ աշխատանքի համար: Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով: Ձեր հաջողությունը նաև մեր հասարակության ու պետության հաղթանակն է. ձեր շնորհիվ մեր երկրի դրոշը բարձրանում է ամենատարբեր հարթակներում, հնչում է մեր երկրի օրհներգը, որը բոլորիս համար լրացուցիչ ոգևորության առիթ է ու ստիպում է, որ յուրաքանչյուրս մեր տեղում լավ կատարենք մեր գործը: Վստահ եմ՝ ձեր հաջողությունները ոգևորում են նաև նոր սերնդին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։

Նշվում է, որ մարզիկներին և մարզիչներին շնորհավորել ու անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է սպորտին օժանդակելու, մրցումներ անցկացնելու և միջոցներ հատկացնելու քաղաքականություն, որպեսզի արդյունքները հետագայում տեսանելի լինեն: Մեդալների այսպիսի քանակ ու հատկապես թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել: Սա մեր և ձեր ճիշտ աշխատանքի արդյունքն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ամփոփել մարզիկների ելույթները. «Վաղվանից էլ մեկնարկում է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ևս մեծ սպասելիքներ ունենք: Մեր հիմնական նպատակն այս տարվա աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Ամեն ինչ պետք է անենք՝ լավագույնս հանդես գալու և Օլիմպիական խաղերում առավելագույն թվով մասնակիցներ ունենալու համար»:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու մարզիչները տարատեսակ հարցեր են բարձրացրել՝ կապված մարզիկների տարկետման, մարզիչների ու մրցավարների համար սեմինարների կազմակերպման և այլնի հետ:

Ալբանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել էր 71 կգ քաշայինՆարեկՆիկողոսյանը: Առաջնության փոխչեմպիոններ էին հռչակվելՍաշաՊետրոսյանը(60 կգ), ԱրմանՀարությունյանը (48 կգ), ՍամվելԳևորգյանը (55 կգ), ՌազմիկԵփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել էին ՏիգրանԲունիաթյանը(51 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ էր նվաճել: Առաջնության հաղթող էր ճանաչվել Պետրոս Աշկարյանը (65 կգ), իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալին արժանացել էր Վիգեն Նազարյանը (87 կգ) ու Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էին դարձել Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ արծաթե մեդալակիրներ էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանն (79 կգ) ու Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հայերեն

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում