ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում:

Արմեն Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Դեսպանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմամշակութային հարուստ անցյալի վրա և վերջին տարիների սերտ փոխգործակցությունը դրա վառ ապացույցն է: Նա ընդգծել է, որ Հայաստանից իր հետ տանում է միայն ջերմ հուշեր:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի