Տնտեսություն

Թափանցիկությունն առանցքային է ներդրումների համար. Լեհաստանը ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Թափանցիկությունն առանցքային է ներդրումների համար. Լեհաստանը ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանն աջակցում է Հայաստանի կառավարության կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ ընդգծելով, որ տնտեսական համակարգի թափանցիկությունն առանցքային ազդեցություն ունի երկրում օտարերկրյա ներդրումների գրավչության վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Լեհաստանի ԱԳՆ-ում պետքարտուղարի տեղակալ Վոյցեխ Գերվելը Երևանում անցկացված հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում:

«Լեհական ձեռնարկությունների կարծիքով՝ ժողովրդավարական ինստիտուտների կայունությունն ու հզորությունը, ինչպես նաև տնտեսական համակարգի թափանցիկությունն առանցքային ազդեցություն ունեն երկրի՝ որպես օտարերկյա ներդրումների վայրի գրավչության վրա: Այդ իսկ պատճառով Լեհաստանն աջակցում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումները»,-ասաց Գերվելը:

Նա ասաց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում տնտեսական քաղաքականության մշակմանն ու ինստիտուտների կայացմանը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մակրոտնտեսական կառավարումը, հարկաբյուջետային վարչարարությունը, պետական ֆինանսների կառավարումը և այլն:

«Բարեփոխումների խթանման և փորձի փոխանակման շուրջ Լեհաստանը պատրաստ է համագործակցություն սկսել Հայաստանի հետ՝ հարկային համերաշխության ծրագրի շրջանակներում: Այն առաջարկում է լեհական փորձ և ՏՏ լուծումներ՝ ուղղված հարկերից խուսափելու դեմ պայքարին և ստվերային տնտեսության նվազեցմանը»,-ասաց Գերվելը:

Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի նիստը կհանգեցնի երկրների տնտեսական համագործակցության նոր նախաձեռնությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում